ԱՄՆ-ը G7-ի շրջանակներում լոբբինգ է անում Ռուսաստանի 300 մլրդ դոլարի ակտիվների բռնագրավման մեխանիզմների շուրջ

ԱՄՆ-ը G7-ի շրջանակներում լոբբինգ է անում Ռուսաստանի 300 մլրդ դոլարի ակտիվների բռնագրավման մեխանիզմների շուրջ

Վաշինգտոնը յոթնյակի խմբի (G7) երկրներին առաջարկել է ուսումնասիրել մոտ 300 մլրդ դոլարի սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման հնարավոր եղանակները։ Այս մասին հայտնում Է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ դեկտեմբերին G7-ի երկրների ֆինանսների նախարարները քննարկել են, թե ինչպես մշակել բռնագրավման մեխանիզմ և խուսափել դրա հետ կապված ռիսկերից, մեջբերում Է ՏԱՍՍ-ը։ 

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան առաջարկել են շարունակել հարցի քննարկումը, որպեսզի հնարավոր տարբերակները պատրաստ լինեն «Յոթի խմբի» հանդիպմանը, որը, ենթադրաբար, տեղի կունենա փետրվարի վերջին: Վաշինգտոնն առաջարկել է բռնագրավման հնարավորությունը քննարկել երեք աշխատանքային խմբերի ձևաչափով, որոնք կզբաղվեն հարցի իրավական կողմով, մեխանիզմի կիրառման մեթոդներով և ռիսկերի նվազեցմամբ, ինչպես նաև առգրավված ակտիվներն Ուկրաինային որպես աջակցությանն ուղղելու եղանակների ուսումնասիրությամբ:

Ինչպես հաղորդում Է Financial Times-ը, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան հայտարարել են, որ պետք է մանրակրկիտ գնահատել ՌԴ ակտիվների բռնագրավման օրինականությունը մինչև որոշումների ընդունումը: Բացի այդ, եվրոպացի մի քանի նախարարներ ընդգծել են քննարկումների գաղտնիության բարձր մակարդակի անհրաժեշտությունը:

Պարբերականի տեղեկություններով՝ արևմտյան երկրներն ուսումնասիրում են ինչպես ռուսական սառեցված ակտիվների ուղղակի բռնագրավման, այնպես էլ դրանցից ստացված եկամուտներն օգտագործելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում