Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի. Թուրքիայի ՊՆ
04/01/2024 12:30
Նմանատիպ
Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։
«Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Խոսելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից՝ Գյուլերը շեշտել է՝ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
«Ռազմավարական դաշինքն ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու Անկարայի և Բաքվի համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են»,- եզրափակել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։