Գազայի հատվածում գրանցվել է վարակիչ հիվանդությունների ավելի քան 400 հազար դեպք. ՄԱԿ

Գազայի հատվածում գրանցվել է վարակիչ հիվանդությունների ավելի քան 400 հազար դեպք. ՄԱԿ

Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր գրանցվել է վարակիչ հիվանդությունների ավելի քան 400 հազար դեպք։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակից: 

Ըստ հաղորդագրության, հոկտեմբերի 7-ից Պաղեստինի շրջանում հայտնաբերվել է սուր շնչառական վարակների 179 հազար դեպք, մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում լուծի 136, 4 հազար դեպք, քոսով և ոջիլներով վարակման 55,4 հազար դեպք, ինչպես նաև դեղնախտի 4,6 հազար դեպք:

Առողջապահության տեղական մարմինների տվյալներով՝ պատերազմի սկսվելուց ի վեր Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 22 հազար մարդ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել Է ՄԱԿ-ի ավելի քան 130 աշխատակից և 286 բուժաշխատող:

ՄԱԿ-ի գործակալություններում բազմիցս հումանիտար իրավիճակը տարածաշրջանում անվանել են «աղետալի» և «մղձավանջային», հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը, խաղաղ բնակիչներին մատակարարել պարենամթերք, ջուր և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, ինչպես նաև ազատ արձակել բոլոր պատանդներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հնարավոր է համարել Գազայի հատվածում հանցագործությունների հարցերով հատուկ տրիբունալի ստեղծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում