ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում պատրաստվում է մեծ պատերազմի. Politico
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Մերձավոր Արևելքում պաղեստինա-իսրայելական հակամարտության հնարավոր վերաճմանը նոր պատերազմի, որը ռիսկեր է պարունակում ԱՄՆ առաջնորդի վերընտրման համար։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները պլաններ են կազմում ԱՄՆ-ի համար ՝ արձագանքելու Գազայում ընթացող պատերազմին, որը սպառնում է վերածվել առավել մասշտաբային և ձգձգվող տարածաշրջանային հակամարտության», – ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանությունները ներքին քննարկումներ են վարում Մերձավոր Արևելքում նոր պատերազմին Միացյալ Նահանգների հնարավոր մասնակցության սցենարների շուրջ:
Մասնավորապես, զինվորականները մշակում են Եմենի տարածքում հութիների օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու պլաններ, որոնք հարձակվում են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա: Բացի այդ, հետախուզական ծառայություններն իրենց հերթին նախապատրաստում են Իրաքում և Սիրիայում իրանամետ խմբերի կողմից ԱՄՆ-ին ուղղված հարվածները հետ մղելու ծրագրեր:
«Այս էսկալացիան կարող է հանգեցնել նրան, որ նախագահ Ջո Բայդենն ավելի խորը ներքաշվի Մերձավոր Արևելք, այնինչ 2024 թվականի նախագահական ընտրարշավի համար անհրաժեշտ է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա»,-գրում է պարբերականը՝ միաժամանակ նշելով նրա վերընտրվելու ռիսկերը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը այժմ զբաղված է ընտրողների համար ավելի կարևոր հարցերով, որոնց թվում են տնտեսությունը, ժողովրդավարության ապագան և աբորտների իրավունքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում