Ադրբեջանում պահվում է 23 գերի

Ադրբեջանում պահվում է 23 գերի

Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։ Այս մասին «Լուրերին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

ՔԿ նախագահը տեղեկացրել է, որ նրանցից 17–ը գերեվարվել են 2023թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանց մեջ են մտնում նաև Արցախի նախկին պաշտոնյաները։

«Մենք ունենք նաև փաստական տվյալներ 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, որնոնք ներկայացվել են վերպետական ատյաններին, ունենք նաև ՄԻԵԴ–ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստը Ադրբեջանը հերքում է»,– ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում