Ակնկալվում է՝ Ադրբեջանը հրապարակայի կհաստատի ապաշրջափակման սկզբունքները
Նմանատիպ
Ադրբեջանն իր համաձայնությունը տվել է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների շուրջ, հիմա հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն իր համաձայնությունը նաև հրապարակային հաստատի։ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հիշեցրել է՝ Հայաստանը շարունակում է պնդել, որ ապաշրջափակվող յուրաքանչյուր ենթակառուցվածք պետք է լինի տվյալ երկրի սուվերենության, իրավազորության ներքո, և ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
«Սրանք են հիմնական սկզբունքները, որոնց շրջանակներում պատրաստ ենք ապաշրջափակումը կազմակերպել և աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը շարունակելու է աշխատել ընդհանուր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ»,- նշել է Գրիգորյանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորում է այն հանգամանքը, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում Հայաստանի և Իրանի դիրքորոշումները համընկնում են։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում, այս սկզբունքների պահպանմամբ, հնարավոր է տարածաշրջանում հավելյալ կայունության և խաղաղության հասնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում