Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է տարածվել ողջ Մերձավոր Արևելքում․ Բլինկեն

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է տարածվել ողջ Մերձավոր Արևելքում․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է ընդլայնվել: Այս մասին նա հայտարարել է Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այս հակամարտությունը հեշտությամբ կարող է մետաստազներ տալ, ինչը կհանգեցնի անվտանգության հետագա նվազմանը և տառապանքների ավելացմանը»,-հայտարարել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ի սկզբանե ջանքեր է գործադրել հակամարտության ընդլայնումը կանխելու ուղղությամբ:

«Սա հոկտեմբերի 7-ից ի վեր Մերձավոր Արևելքի տարածաշրջան կատարած իմ արդեն չորրորդ այցի հիմնական թեման է», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինկենի խոսքով՝ իր այցի ընթացքում ինքն այդ թեման բարձրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի և Կատարի վարչապետի հետ զրույցներում:

«Մենք բոլորս հավատարիմ ենք նրան, որ այս հակամարտությունը չընդլայնվի»,- շեշտել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում