Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացուն մեղադրում են լրտեսության մեջ
Նմանատիպ
Ֆրանսիայի արտաքին հետախուզության գլխավոր տնօրինության լրտեսի անունը Մարտին Ռայան է։ Այս մասին հայազգի ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանը հայտնել է 2024 թվականի հունվարի 7-ին «X» սոցիալական հարթակի իր պաշտոնական էջում (նախկինում՝ Twitter):
Նա նշում է, որ «Մարտին Ռայանը ձերբակալվել է Բաքվում դեկտեմբերի 4-ին։ Merkorama LLC-ի գլխավոր տնօրեն Մարտին Ռայանը մեղադրվում է լրտեսության մեջ։ Նշվում է, որ նրան «օգտագործել է» ֆրանսիական գործակալ 2 DGSE (Արտաքին հետախուզության գլխավոր տնօրինություն),առաջարկելով նրան համագործակցություն»։
Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին ֆրանսիական հետախուզության օգտին լրտեսելու մեղադրանքի հիմքով, ներկայումս գտնվում է Բաքվում։
Այս ձերբակալությունների վերաբերյալ ադրբեջանական կողմը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում