Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի հետ
08/01/2024 20:55
Նմանատիպ
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` նշելով, որ Միրզոյանը Բոնոյին ընդունել է այսօր։
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին այսօր ընդունել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրանք նույնպես քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում