Կտեղծվի անշարժ գույքի միասնական ռեեստր
09/01/2024 16:15
Կարդացեք նաև
Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Դա թույլ կտա ապագայում ավելի իրատեսական պատկեր ունենալ անշարժ գույքի շուկայի մասին։ Բացի այդ, գներն էլ ավելի տեսանելի կդառնան»,- ասել է Թովմասյանը։
Նրա խոսքով՝ կբարձրանա նաև քաղաքացիների իրազեկվածությունը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշել է, որ մարդիկ հնարավորություն կունենան ավելի բարձր որակի ծառայություններ դիմելու անշարժ գույքի գների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում