Հայտնի է դարձել, թե որքան գումար է ԵՄ-ն կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով

Հայտնի է դարձել, թե որքան գումար է ԵՄ-ն կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների պատճառով 500 մլն եվրո է կորցրել: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Մոոսդորֆը:

«Պատժամիջոցները վերաբերում են միայն Արևմուտքին, իսկ Ռուսաստանում նրանք ամրապնդում են «պաշարված ամրոցի» մտածելակերպը։ ԵՄ-ի համար պատժամիջոցների իրական ծախսերն արդեն, հավանաբար, գերազանցել են 500 մլն եվրոն», – ասել է պատգամավորը։

Ինչպես դեկտեմբերի վերջերին հայտարարել էր Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, Բեռլինը վճարում է Եվրոպայից Կիևին տրամադրվող ամբողջ օգնության կեսը։ Բացի այդ, նա խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հրահրել են նավթի և գազի գների աճ, նշում է «Իզվեստիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում