Չինաստանը կշարունակի հանդես գալ Մերձավոր Արևելքում կայունության օգտին
Նմանատիպ
Չինաստանը կշարունակի հանդես գալ Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության օգտին, ինչպես նաև ավելի մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում։ Այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Մերձավոր Արևելքի ճակատագիրը կրկին վերադառնում է տարածաշրջանի բոլոր երկրների ժողովուրդների ձեռքը։ Խորհրդակցություններն ու հաշտեցումը երկխոսության և խաղաղության խոշոր հաղթանակն են», – հայտարարել Է Վան ին ՝ ելույթ ունենալով 2023 թվականին միջազգային իրավիճակին և չինական դիվանագիտությանը նվիրված սեմինարի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Չինաստանը միշտ եղել է ակտիվ, նպատակասլաց և հուսալի միջնորդ, Պեկինը երբեք կուրորեն չի հավատացել ռազմական ուժին, երբեք չի հետապնդել աշխարհաքաղաքական շահեր և երբեք իր կարծիքը չի պարտադրել ուրիշներին:
«Չինաստանը միշտ աջակցել է Մերձավոր Արևելքի ժողովուրդներին զարգացման ուղին ինքնուրույն որոշելու հարցում և նպաստել է Մերձավոր Արևելքի երկրներին երկխոսության և խորհրդակցությունների միջոցով տարաձայնությունները կարգավորելու հարցում», – հայտարարել Է Վան Ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում