Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում կպայքարի 7 թեկնածու

Նմանատիպ
Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 7 թեկնածուի: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում է կայացվել։
Գրացվել են գործող նախագահ Իլհամ Ալիևի, անկախ թեկնածուներ Զահիդ Օրուջի և Ֆուադ Ալիևի, «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլաևի, «Մեծ արարումից»՝ Ֆազիլ Մուստաֆայի, «Մեծ Ադրբեջանից»՝ Էլշադ Մուսաևի, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատից»՝ Գուդրաթ Հասանգուլիևի թեկնածությունները:
Ավելի վաղ նշվել էր, որ ԿԸՀ-ն հաստատել է նախագահի առաջիկա ընտրությունում 17 անձի թեկնածության առաջադրումը, սակայն նրանցից 10-ը հանձնաժողով չեն ներկայացրել թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունը՝ պնդելով, որ դրանց արդյունքներն արդեն որոշված են: Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջադրված թեկնածուներն ուղղակի կամ անուղղակի կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ նրանց մեծ թիվն ունի մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում