Իրաքի ԱԳՆ-ն հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին

Իրաքի ԱԳՆ-ն հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին

Իրաքի ԱԳՆ-ն հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին երկրի տարածքում Իրանի հրթիռային հարվածներից հետո: Այս մասին ասվում է Իրաքի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

«Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Թեհրանում Իրաքի Հանրապետության դեսպան Նասեր Աբդուլ Մոհսենին ՝ Էրբիլի վրա իրանական վերջին հարձակումների ֆոնին խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, որոնք հանգեցրել են մի քանի մարդու մահվան, ինչպես նաև վիրավորների», – ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի իշխանությունները հայտնել էին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գրոհի զոհ է դարձել չորս մարդ, վեցը վիրավորվել են: Բալիստիկ հրթիռներով հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ԻՀՊԿ-ն, որը հայտարարել է, որ հարվածի արդյունքում ոչնչացվել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում