ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով․ Reuters

ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով․ Reuters

ԵՄ երկրները նախնական աջակցություն են հայտնել ռազմածովային առաքելություն ստեղծելու գաղափարին, որով հնարավոր կլինի Կարմիր ծովում պաշտպանել նավերը հութիների հարձակումներից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:

Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ երկրներին առաջարկել է Կարմիր ծովում ռազմածովային առաքելություն ստեղծել՝ քաղաքացիական նավերի վրա Եմենի ապստամբների հարձակումներից նավագնացության անվտանգությունն ապահովելու համար:

Դիվանագետների խոսքով՝ ԵՄ երկրները նպատակ ունեն այդ առաքելությունը ստեղծել առնվազն մինչև փետրվարի 19–ը: Նշվում է, որ այն կհամակարգի գործողությունները տարածաշրջանի այլ գործընկերների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում