Արևմտյան կոալիցիան անտարբեր է Եմենում խաղաղ բնակիչների մահվան հանդեպ․ Զախարովա

Արևմտյան կոալիցիան անտարբեր է Եմենում խաղաղ բնակիչների մահվան հանդեպ․ Զախարովա

Արևմտյան կոալիցիան հաշվի չի նստում Եմենում և այլ երկրներում խաղաղ բնակիչների մահվան հետ, քանի որ հույս ունի հետագայում վերաշարադրել պատմությունը: Այս մասին Sputnik ռադիոյի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նրանք սովոր են, երբ անհրաժեշտ է ռմբակոծել ցանկացած օբյեկտ՝ լինի դա ռազմական, թե քաղաքացիական։ Նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ով որ կողմում է, արդյո՞ք այնտեղ խաղաղ բնակիչներ կան, կամ քանի կին, երեխա, ծեր մարդ կա», – հայտարարել Է Զախարովան։

Ըստ Զախարովայի, դա տեղի է ունենում այն պատճառով, որ Արևմուտքի ներկայացուցիչները գիտեն, որ հետո կջնջեն ցանկացած ցուցանակ, կայրեն պատմության ցանկացած դասագիրք, կքանդեն ցանկացած հուշարձան, որը կվկայի փաստերի մասին, այնուհետև կդնեն կեղծ հուշարձան, կգրեն կեղծ դասագիրք և կկախեն կեղծ ցուցանակը:

«Միևնույն է, թե ինչ է կատարվում այսօր։ Նրանց մտահոգում է սեփական շահը, սեփական կոնյունկտուրան, թե որքանով Եմենի ռմբակոծություններով նրանք կկարողանան ուշադրությունը շեղել տարածաշրջանի այլ մասերում տեղի ունեցած ձախողումներից։ Որքանով նրանք կկարողանան իրենց ներսում, ԱՄՆ-ում, առաջին հերթին, ինչ-որ պրոակտիվության զգացում ստեղծել։ Թե որքանով նրանք կկարողանան ազդել ընտրողների ձայների վրա։ Ահա թե ինչն է նրանց հիմա հուզում», – ամփոփել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում