Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, վտանգ կա, որ նա կրկին ուժ կկիրառի. Ստոլտենբերգ

Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, վտանգ կա, որ նա կրկին ուժ կկիրառի. Ստոլտենբերգ

Եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի Ուկրաինայում, վտանգ կա, որ նա կրկին ուժ կկիրառի. այս մասին ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները և Եվրամիությունը պետք է միավորվեն և էլ ավելի մեծ ֆինանսավորում տրամադրեն Ուկրաինային այս ճգնաժամային պահին, որովհետև եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, մեծ վտանգ կա, որ նա կրկին ուժ կկիրառի», – ընդգծել է Ստոլտենբերգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում