Ալիևը Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «կրակի վրա բենզին լցնելու» համար

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «կրակի վրա բենզին լցնելու» համար

Տարածաշրջանում «ապակառուցողական» քաղաքականություն վարելով՝ Ֆրանսիան «կրակի վրա բենզին է լցնում». այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։

Ըստ Ալիևի՝ պաշտոնական Փարիզը տարածաշրջանում «լարվածության պատճառ է հանդիսանում և հակաադրբեջանական քաղաքականություն է վարում» (չակերտները՝ Tert.am) միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական մակարդակով։

Նա Ֆրանսիային մեղադրել է այնպիսի քաղաքականություն վարելու համար, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում առաջատար դիրքեր գրավելուն և իր ազդեցության ամրապնդմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում