Ցասումով լի վագր, պոետ և ըմբոստ․ Միսաքի վերջնական ընտրությունը ազատությունն էր․ Մակրոն

Ցասումով լի վագր, պոետ և ըմբոստ․ Միսաքի վերջնական ընտրությունը ազատությունն էր․ Մակրոն

«Մանուշյանն ազատ էր, երբ անցնում էր այս Պանթեոնի կողքով, որտեղ ամփոփվում է նրա աճյունը։ Նա բացահայտում էր մեր ֆրանսիական կրքերը։ Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլիներ իր երջանիկ Հայաստանը»։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողության ժամանակ։

«Նա պատկերացնում էր իր հորը՝ Գևորգին, որին սպանել էին թուրքերը, երբ Միսաքը փոքրիկ էր։ Հիշում էր մորը, որ վախճանվեց հիվանդություններից և սովից՝ գաղթի ճամփին։ Իրադարձությունների սպեկտր, որ իր կյանքում հետապնդում էին։ Արդյոք այսպե՞ս են ապրում մարդիկ․․․

Պոետ և ըմբոստ Միսաքը․․․երբ ֆաշիստները հայտնվում են Փարիզում, նա վերապրում է այս ամբողջ անգիտության թույնը, որ ժամանակին զգում էր թուրքերի կողմից։ Նա պայքարում էր ֆաշիստների դեմ։ Մանուշյանն իրեն անվանում էր ցասումով լի վագր, երբ նրան ձերբակալում էին։

Միսաքի վերջնական ընտրությունը ազատությունն էր։ Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը։ Նա որ սիրում էր սիրել, որոշում է սպանել»․-նշել է Ֆրանսիայի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում