Ադրբեջանը Պակիստանից գնել է JF-17c Block-III կործանիչներ

Ադրբեջանը Պակիստանից գնել է JF-17c Block-III կործանիչներ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և Պակիստանի օդագնացության համալիրի միջև ստորագրվել է պայմանագիր, որը կդառնա ասիական երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ պայմանագրի, Ադրբեջանը Պակիստանից կգնի JF-17c Block-III կործանիչներ, ինչպես նաև ռեակտիվ ինքնաթիռների համար ուսումնական և մարտական պարագաներ: Համաձայնագրի արժեքը կազմում է 1,6 մլրդ ԱՄՆ դոլար։

Նշենք, որ JF-17-ը թեև համարվում է «4+» սերնդի կործանիչ, սակայն համալրված է հինգերորդ սերնդի սպառազինությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում