Ռուսաստանն ուղիղ վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար

Ռուսաստանն ուղիղ վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Ռուսաստանն ուղիղ վտանգ է ներկայացնում հանրապետության համար:

«Իրականությունն այն է, որ Ռուսաստանն ուղիղ և անմիջական վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի համար բոլոր առումներով», – ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով Սենատում:

Նրա խոսքերով, Ռուսաստանն ապատեղեկատվական արշավներ է անցկացնում Ֆրանսիայում, եվրոպական երկրներն ապակայունացնելու և պառակտելու գործողություններ, ինչպես նաև իրականացնում է կիբերհարձակումներ։

Բացի այդ Ֆրանսիայի վարչապետը նշել է, որ ֆրանսիացի զինվորականները, որոնց Ուկրաինա ուղարկելը չի բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարող են ապահովել Ուկրաինայի սահմանների անվտանգությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում