Ուկրաինան պահանջել էր, որ իր անվտանգության երաշխավորը լինի Թուրքիան

Ուկրաինան պահանջել էր, որ իր անվտանգության երաշխավորը լինի Թուրքիան

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից 2 ամիս անց՝ 2022-ի ապրիլին, Թուրքիան միջնորդել էր, որ պատերազմող կողմերի միջև բանակցություններ սկսվեն: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Բանակցությունների արդյունքում կողմերը հասել էին խաղաղության համաձայնագրի նախագծին, համաձայն որի, Ուկրաինան պետք է ունենար չեզոք պետության կարգավիճակ:

Բացի այդ ռուսական կողմի առաջարկությամբ արգելվում էին ուկրաինական բանակի վերականգնման աշխատանքները, որևէ ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը, իսկ վերջինիս տարածքի անվտանգությունը վերապահվում էր երաշխավոր պետություններին:

Ըստ ռուսական կողմի՝ այդ պետությունները պետք է լինեին Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Ավելի ուշ Ռուսաստանը ցանկացել էր նրանց թվում տեսնել նաև Բելառուսին, որին ի պատասխան՝ Ուկրաինան պահանջել էր երաշխավորների կազմում ավելացնել նաև Թուրքիային:

Չնայած որոշակի համաձայնություններին՝ կողմերի միջև խաղաղության պայմանագիր այդպես էլ չստորագրվեց։

Միայն վերջերս՝ մարտի 1-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուկրաինային և Ռուսաստանին խաղաղության կոչ անելով, կրկին պատրաստակամություն հայտնեց բանակցությունների համար հարթակ տրամադրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում