ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական գրություն չի ստացել իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ
![ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական գրություն չի ստացել իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ](https://times.am/v3/wp-content/uploads/2024/03/ՀԱՊԿ-e1710228766406-1200x630.jpg)
Նմանատիպ
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական գրություն չի ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
«Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է և մենք հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգի համապատասխան: Քարտուղարությունը պարբերաբար Երևանի համապատասխան կառույցներին տեղեկացնում է ընդունած և ընդունվող որոշումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ Երևանից քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել», – ասել է Թասմաղամբետովը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ եթե այսպես ընթանա, Հայաստանի դուրս կգա ՀԱՊԿ-ից, քանի որ այդ կազմակերպությունը սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում