Այս մարդկանց, որոնք մերժել են ձեր պահանջը, պետք է գործազուրկ դարձնենք․ Բագրատ Սրբազան

Նմանատիպ
Այսօր չափազանց կարևոր օր է։ Քանի որ այս մարդիկ, որոնց դուք վճարել եք, մերժել են ձեր պահանջը, իրենց պետք է գործազուրկ դարձնենք։ Աղետ բերած այս մարդկանց աշխատանքի գնալը պետք է դադարեցվի։ ժամը 3-ից սկսած մենք պետք է հավաքվենք այստեղ՝ Ազգային ժողովի դիմաց, քանի որ ասելիք ու փաստելիք ունենք։ Մենք ունենք պահանջ ու այդ պահանջն իրականացնելու կամք ու վճռականություն։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանը նշեց, որ այս մարդիկ միայն ատելություն, թշնամություն, սարսափ ու սուտ են լցնում մեր կյանքում։ Աժ ամբիոնը դարձրել եմ ստի քարոզչամեքենա։ Պետք է լուծումը գտնենք, որ այս մարդիկ հեռանան անցնցում ու խաղաղ։
«Ինձ համար թե՛ աթոռը, թե՛ պաշտոնը ոչ մի բան են։ Ինձ համար առաջնային նշանակությունը մեր հաղթական արդյունքն է։ Հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին ու անձանց, որ իրենց համար էլ այդպես լինի, այլ ոչ թե պաշտոնի ակնկալիքը։ Ակնկալիքը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ։»,-շեշտեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։
Անդրադառնալով իր կաղմից սահմանված 96 ժամին, Սրբազանն ասաց, որ 96 ժամն այն ահ ու սարսափի ժամերն են, որ այս խորհրդարանում պայթել է։ Ես չեմ ուզեցել իրենց անդրադառնալ, որովհետև իրենք գոյություն չունեն, վախեցած են, սարսափած ու վերին աստիճանի ստրկամիտ։
«Մարդու որդիներ, վահանների ու սաղավարտների, ոստիկանների՝ այ էս տղերքի թիկունքում թաքնված փորձում եք ձեր փետուրները ցույց տալ։ Էդքան արժեք ունեք, էս տղերքին տուն ճամփեք, եկեք տեսնենք ո՞վ եք դուք։ Մոդելը հետևյալն է՝ ԱԺ ամբիոնից իրար տրորելով ինչ-որ բան ասել, հետո գիշերը գնան խմելու ու ասեն՝ շեֆ, լավ ասեցինք չէ՞, մի քիչ պարգևավճարը շատացնենք, շեֆ։ Սա եք դուք։ Դուք խաբել եք մեզ, արցախցիներին ու բոլորիս տնավեր եք սարքել։ Խաբելով գողացել եք քվեները, իսկ գողերի տեղը բանտն է։ 2018-ին այս մարդիկ մեր հերոսի՝ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին ներկայացրին, ինչն ուղղակիորեն արտահայտում էր այն ամբողջ ստի ու կեղծիքի շառավիղը, որը ձգվեց մինչ այսօր։ Այս սուտը ծախվեց մեր ժողովրդի վրա և նույնիսկ ներողություն էլ չխնդրեցին։»,-նշեց Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով իր հասցեին հնչող զրպարտանքներին՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հիշեց պապի խոսքերը․ «Պապս մի լավ խոսք ուներ․ «Այծի սատկելը, որ գալիս է, գնում կամրջի վրա տրտինգ է անում»։ Հիմա դուք ինչո՞ւ եք տրտինգ անում, այն էլ կամրջի վրա»։
Ամփոփելով իր ելույթը՝ Բագրատ Սրբազանը նշեց․ «Այսօր մեր հերոսի՝ Մոնթե Մելքոնյանի նահատակության օրն է։ Խորհրդանշական է նաև այս օրը, քանի որ մեր նահատակների մեկնումը հավասար է նրանց ծնունդին։ Նահատակությունը չի կարելի շփոթել մեռելության հետ։ Նահատակության փառքի պսակը քչերին է բաժին ընկած։ Շատերն ապրում են, քչերը ստանում այդ պսակը։
Ինչպես Առաքյալն ասում է․ «Բարի պատերազմը պատերազմեցի, հիմա գնում եմ ստանալու Փառքի պսակը»։
Երանի մենք էլ, թե՛ Աստծո առաջ, թե՛ ժողովրդի օրհնանքով ունենանք Փառքի պսակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում