ԱՄՆ-ն զգուշացրել է Էրդողանին

ԱՄՆ-ն զգուշացրել է Էրդողանին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն ու ըստ թուրքական մեդիայի՝ մեսիջներ հղել Թուրքիային, մասնավորապես Էրդողանին։

«Մենք հավատում են, որ այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդները ոչ մի տեղ չեն կարող հանգիստ ապրել, այդ թվում նաև մեր գլխավոր դաշնակիցներից մեկի մեծ քաղաքում»,-նշել էր Միլլերը։

Թուրքական մամուլը ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը վերագրել է Թուրքիային և նշել, որ ԱՄՆ-ն հստակ զգուշացրել է թուրքական կողմին․ «Ապաստան չտրամադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին»։

Ավելի վաղ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներից մեկը, ում անունը չի նշվել, տեղի լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական թևի առաջնորդները երբեմն այցելում են Թուրքիա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում