Ի՞նչ է քննարկել Հովիկ Աղազարյանի կուսակցության հիմնադրման նախաձեռնող խումբը
03/01/2025 14:02
![Ի՞նչ է քննարկել Հովիկ Աղազարյանի կուսակցության հիմնադրման նախաձեռնող խումբը](https://times.am/v3/wp-content/uploads/2025/01/Հովիկ-Աղազարյան-e1735898555985-1200x630.jpg)
Նմանատիպ
ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, 30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.
1.Կուսակցության անվանման հարցը,
2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,
3.Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։
Որոշվեց՝
1. Կուսակցությունը անվանել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ),
2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,
3. Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում