Բայդենն աղոթում է ԱՄՆ-ի ու Թրամփի համար. Fox News

Բայդենն աղոթում է ԱՄՆ-ի ու Թրամփի համար. Fox News

ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենն իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում խոստացել է աղոթել Միացյալ Նահանգների բարգավաճման համար առաջիկա չորս տարիների ընթաղքում։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:

Միաժամանակ Բայդենը Թրամփին և նրա ընտանիքին մաղթել է ամենայն բարիք։

«Ամերիկացի ժողովուրդը և ամբողջ աշխարհի մարդիկ նայում են Սպիտակ տանը, որը դիմացել է պատմության անխուսափելի փոթորիկներին։ Ես աղոթում եմ, որ առաջիկա չորս տարիները լինեն բարգավաճման և խաղաղության ժամանակաշրջան մեր ազգի համար: Թող Աստված օրհնի և առաջնորդի ձեզ, ինչպես օրհնում և առաջնորդում է մեր երկիրն իր հիմնադրումից ի վեր»,- գրել Է Բայդենը։

Թրամփը նախորդի նամակն անվանել է «ոգեշնչող»։

«Կարծում եմ, որ շատ ջերմ նամակ էր, ես պետք է թույլ տամ մարդկանց տեսնել այն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում