Ռուսաստանը պետք է առաջատար դառնա անօդաչու ավիացիայի ոլորտում․ Պուտին
30/01/2025 19:42

Նմանատիպ
Ռուսաստանը պետք է արմատապես արագացնի անօդաչու ավիացիայի զարգացումը՝ առաջատար դառնալու համար, այս ոլորտում աշխարհում մրցակցությունը սուր է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ակնհայտ է, որ իրավիճակը բարդ է, մրցակցությունն այս ոլորտում աշխարհում սուր է։ Որպեսզի մինչև 2030 թվականը անօդաչու ավիացիայի ոլորտում Ռուսաստանը տեխնոլոգիական առաջատարների շարքում լինի, պետք է արմատապես արագացնել արդյունաբերության զարգացումը: Համապատասխան որոշումները պետք է հնարավորինս արագ ընդունվեն։ Բոլոր առանցքային միջոցառումներն ապահովված պետք է լինեն համապատասխան ֆինանսավորմամբ»,- ասել Է Պուտինը անօդաչու ավիացիայի զարգացման հարցերով խորհրդակցության շրջանակներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում