ԱՄՆ-ն Ռուսաստանին կփոխանցի ավիավթարից զոհված ռուսների մասունքները
31/01/2025 13:02
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն շփումներ է ունեցել Ռուսաստանի հետ, և օգնություն կցուցաբերվի Վաշինգտոնում աղետից զոհված ռուսների մասունքները փոխանցելու հարցում:
Նա, սակայն, հավելել է, որ ավիավթարի վերաբերյալ չի զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միաժամանակ հաստատել է, որ ռազմական ուղղաթիռի հետ ինքնաթիռի բախումից փրկվածներ չկան։
Ավելի վաղ ամերիկյան American Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, բախվել է ամերիկյան ռազմական ուղղաթիռին։ Ավիավթարը տեղի է ունեցել ՎաշինգտոնԻ երկնքում, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրեջքի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում