Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքն «օդից չի ընկել»

Նմանատիպ
Ես ասում եմ, որ ՀՀ պետական օրհներգն ավարտվի՝ թող միշտ պանծա Հայաստան։ Հիմն ավարտվում է զոհվելու տեսարանով ու մենք ծափ ենք տալիս, ինչը դիսկոնֆորտ է առաջացնում։ Այս մասին 2025 թվականի անդրանիկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ՀՀ սպառազինության վերաբերյալ իր հայտարարությանը, թե երբ ասել ենք, որ «Արարատը մերն է, դրա համար մեզ ժանգոտած զենք են տվել»՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը ինչ ձեռք է բերում, ձեռք է բերում հիմնականում նորը։
«Ես խոսել եմ մի ժամանակաշրջանի մասին, երբ մենք այնքան, որքան սպառազինություն գնել ենք, դրանից շատ նվեր ենք ստացել։ Երբեք չի եղել, որ մենք գործարանային արտադրության նվեր ստանանք, կամ եթե եղել է՝ եղել է շատ քիչ, հետևաբար, խնդիրը աշխարհն ընկալելու մեր ձևերին չանդրադառնալու սովորության մեջ է»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ հայաստանյան կոնսենսուսը պատմական Հայաստանի տրամաբանության մեջ է եղել, բայց իրական Հայաստանը մեր մտածողության մեջ երբեք չի եղել։
«Հետևաբար, ես հանգել եմ այն եզրակցությանը, որ մենք պատմական Հայաստանի ու իրական Հայաստանի ընտրանքի մեջ պետք է որդեգրենք իրական Հայաստանը՝ որպես ՀՀ պետական ռազմավարություն այսօր, վաղը և ընդմիշտ։ Դա է Հայաստանի պետականությանը հարատևություն ապահովելու միակ տարբերակը։»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «իր մեջի խնդիրն արտահայտված է նաև բոլորի մեջ», որովհետև ինքն «օդից չի ընկել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում