ԱՄՆ-ում ներգաղթյալներին կկալանավորեն
31/01/2025 20:04

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է իր երկրորդ ժամկետի առաջին օրինագիծը: Նա իրավապահներից պահանջում է կալանավորել ներգաղթյալներին, նույնիսկ եթե նրանք մեղադրվում են ոչ ծանր հանցագործությունների մեջ:
«Ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարվելու է կալանավորել բոլոր անօրինական ներգաղթյալներին, որոնք ձերբակալվել են գողության, կողոպուտի, ոստիկանության սպայի վրա հարձակման, սպանության կամ այլ հանցագործության համար, որը վերածվել է մահվան կամ լուրջ վնասվածքների»,- հայտարարել Է Թրամփը Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ:
Ըստ հրամանի, կալանավորվելու են նաև այն ներգաղթյալները, որոնք ծանր հանցագործություն չեն կատարել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում