Թրամփը Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի համար մեղադրել է Բայդենին
31/01/2025 21:45
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի երկնքում տեղի ունեցած ավիավթարից հետո քննադատել է նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին այն բանի համար, որ նրանց օրոք անտեսվել է ավիացիայի անվտանգության հարցը։
«Տրանսպորտի դեպարտամենտը կառավարական գործակալություն է, որը պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի Օրենսդրության կարգավորման համար, ունի 45 000 աշխատակից, սակայն իր արդյունավետությամբ ունի զրոյական ազդեցություն»,- ասել Է Թրամփը:
Ավելի վաղ ամերիկյան American Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, բախվել է ամերիկյան ռազմական ուղղաթիռին։ Ավիավթարը տեղի է ունեցել Վաշինգտոնի երկնքում, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրեջքի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում