ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան համատեղ կբարձրացնեն մարտական պատրաստությունը․ Sky News

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան համատեղ կբարձրացնեն մարտական պատրաստությունը․ Sky News

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին առաջին հեռախոսազրույցի շրջանակում քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Ինչպես նշել է լրատվամիջոցը, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները շեշտը դրել են մարտական պատրաստականության բարձրացման անհրաժեշտության վրա, ինչպես նաեւ քննարկել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ընդհանուր նպատակը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի ապրիլի վերջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում