Վիրտուալ իրականության տեխնոլոգիաներում Meta-ի ներդրումները կգերազանցեն 100 մլրդ դոլարը

Նմանատիպ
Ամերիկյան Meta կորպորացիայի համախառն ներդրումները տեխնոլոգիաների զարգացման մեջ 2025 թվականին կգերազանցեն 100 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնել Է Financial Times թերթը:
Ըստ տվյալների՝ 2014 թվականից ի վեր կորպորացիայի ընդհանուր ներդրումները գերազանցում են 80 մլրդ դոլարը: 2025 թվականին ընկերությունը լրացուցիչ 19,9 մլրդ դոլար կհատկացնի Reality Labs վիրտուալ իրականության իր ստորաբաժանման համար:
Կորպորացիայում նաև հատուկ ուշադրություն է դարձվում Ray-Ban ապրանքանիշի հետ համատեղ փոքր չափի վիրտուալ իրականության ակնոցների ստեղծման ուղղությամբ։
Meta-ն 1 միլիոն դոլար է նվիրաբերել Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին, այս մասին հայտնել էր The Wall Street Journal թերթը 2024 թվականի դեկտեմբերին։
Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերին կորպորացիայի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ առաջնորդի հետ իր Ֆլորիդայի նստավայրում, որտեղ նա նաև ցուցադրել է Meta Ray-Ban խելացի ակնոցները և դրանք նվիրել նրան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում