ԵՄ-ն Կանադայի հետ քննարկում Է ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետևանքները

ԵՄ-ն Կանադայի հետ քննարկում Է ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետևանքները

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան ԵՄ-ի վրա ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի ազդեցությունը քննարկում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցիչ Էդիտա Հրդան Politico-ին տված հարցազրույցում։

«Այս պահին Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը կապի մեջ են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և այլ նախարարների հետ՝ գնահատելու համար, թե ինչ են նշանակելու հաջորդ քայլերը ոչ միայն Կանադայի, այլև մեզ համար»,-ասել է Էդիտա Հրդան։
Հրդան կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ-ի դեմ սակագներ չի սահմանի։

«Թրամփը չի կարող իրեն թույլ տալ կորցնել Եվրոպան։ Նա դա լավ գիտի։ Մենք իրական դաշնակիցներ ենք։ Նա չի կարող պարզապես մեկուսացնել Միացյալ Նահանգները, արդյունավետ փոխգործակցության համար նրան գործընկերներ պետք կգան երրորդ երկրների հետ»,-ընդգծել է մշտական ներկայացուցիչը։

Փետրվարի 2-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վճռական է Եվրամիությունից ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հարցում: Նրա կարծիքով Եվրամիությունն իրեն բոլորովին անպատշաճ է պահում։

Թրամփը փետրվարի 1-ին գործադիր հրամանագիր է ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների նկատմամբ սակագներ կիրառելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում