ԱՄՆ-ն մտադիր է մեծացնել նավթի արդյունահանումը
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը երկրի տարածքում նավթի արդյունահանումն ավելացնելու ուղղությամբ հակասում է շուկայի միտումներին։ Այն կարող է հանգեցնել շերտաքարային արդյունաբերության սնանկացման: Նման գնահատական է տվել The Wall Street Journal (WSJ) թերթը։
Ըստ The Wall Street Journal-ի՝ Թրամփը ցանկանում է ստիպել ՕՊԵԿ-ին ավելացնել նավթի արդյունահանումը, որպեսզի իջեցնի համաշխարհային շուկայում էներգակիրների գները։ Սակայն, ՕՊԵԿ-ում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Սաուդյան Արաբիան դժվար թե գնա արդյունահանման կտրուկ ավելացման։
Թրամփի վարչակազմը կարծում է, որ նավթի գների անկումը կօգնի պայքարել ԱՄՆ-ում գնաճի դեմ և կնվազեցնի տոկոսադրույքները: Այսպիսով, Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը մտադիր է ճնշում գործադրել Ռուսաստանի և Իրանի վրա։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է մեծացնել նավթի արդյունահանումը: ԱՄՆ առաջնորդը նաև նշել էր, որ Վաշինգտոնը ձգտելու է հասնել Էռ Ռիադից և ՕՊԵԿ-ից նավթի գների իջեցմանը, այդ թվում՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, որը մտնում է «ՕՊԵԿ+»-ի կազմի մեջ:
Այդ հայտարարություններին ՕՊԵԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներից արձագանք դեռ չի եղել։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է էներգակիրների ներմուծումը հասցնել զրոյի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում