Լեհաստանի վարչապետը սխալ է անվանել առևտրային պատերազմներ սկսելու Թրամփի փորձերը

Նմանատիպ
Երկրների միջև առևտրային պատերազմներ սանձազերծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկացած փորձ սխալ է։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ԵՄ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։
«Մենք պետք է հստակ հայտարարենք, որ մաքսատուրքերի սահմանման և առևտրային պատերազմների ցանկացած ծրագիր սխալ է»,- Տուսկի խոսքը մեջբերել է Polskie Radio ռադիոկայանը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վճռական է տրամադրված Եվրամիությունից ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հարցում: Նա հավելել էր, «շատ շուտով» ԱՄՆ-ն պատրաստվում է ԵՄ-ի հետ առևտրում այդ պրոտեկցիոնիստական միջոցները ձեռնարկել: Թրամփը նշել էր, որ ԵՄ-ի հետ երկկողմ ապրանքաշրջանառության մեջ ԱՄՆ-ի դեֆիցիտը գերազանցում է 300-350 մլրդ դոլարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում