Սմարթֆոնների շուկայի համար բարդ տարի է կանխատեսվել

Նմանատիպ
Կորոնավիրուսի համավարակից հետո 2024 թվականին սմարթֆոնների համաշխարհային շուկան առաջին անգամ աճ է գրանցել։ Այս մասին հայտնում է Canalys-ը։
Ըստ տվյալների՝ տարվա արդյունքներով շուկայում մատակարարվել է 1,22 միլիարդ միավոր սարք։ Մատակարամնան աճը կազմել է 7%: Չնայած, որ Apple-ի մատակարարումները նվազել են 1%-ով, այն պահպանել է առաջատարի դիրքը՝ առաքելով 225,9 մլն միավոր սարք։ Այնուհետև հաջորդում են Samsung-ը և Xiaomi-ն։
Ընկերությունները շուկա են ներկայացրել համապատասխանաբար 222,9 և 168,6 միլիոն սմարթֆոն։
Վերլուծաբան Սանյամ Չաուրասիան, նշել է հատկապես պրեմիում դասի սարքերի վաճառքի աճի մասին։
Այսպիսով, Apple-ի iPhone 16 Pro-ի և 16 ProMax-ի առաքումներն աճել են 11%-ով iPhone 15 Pro-ի և 15 ProMax-ի համեմատ 2023 թվականին՝ գերազանցելով 55 միլիոն միավորը: Samsung-ում նույնպես նշել են, որ առաջատար սմարթֆոնների պահանջարկը մեծ է եղել։
Ըստ վերլուծաբանների՝ շուկայի աճը պահպանվել է զարգացող տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում:
Counterpoint Research-ի մասնագետներն ավելի վաղ iPhone 15-ը անվանել են 2024 թվականի ամենավաճառվող սմարթֆոնը։ Ամենատարածված սարքերի թոփ-3-ում հայտնվել են միայն Apple-ի սարքերը։
2025 թվականը կարող է նոր մարտահրավերներ բերել արդյունաբերությանը։ Նման կարծիք է հայտնել Canalys-ի վերլուծաբան Ռունար Բյերհովդեն։ Նա կանխատեսել է շուկայի համար բարդ տարի, որին կնպաստեն զարգացող շուկայի դանդաղեցումը, տնտեսական տատանումները, ԱՄՆ-ի հավանական տուրքերը։ Բյերհովդեն նկատել է, որ սարքերի արտադրողները սկսել են պատրաստվել դրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում