ԱՄՆ-ում Ազգային բարեկեցության հիմնադրամ կստեղծվի
04/02/2025 22:26

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ազգային բարեկեցության հիմնադրամ ստեղծելու մասին: Այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր ղեկավար Սքոթ Բեսենտի և լրագրողների ներկայությամբ:
Հիմնադրամի գործունեության նպատակների և մեխանիզմների մասին մանրամասները դեռևս չեն հայտնի չեն:
Ավելի վաղ Թրամփը 90 օրով դադարեցրել էր բոլոր տեսակնի ֆինանսավորումները, մինչև վերջնականապես պարզ կլինի, թե դրանք որքանով էին ծառայում ԱՄՆ ազգային շահերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում