Թրամփը խրախուսում է Իսրայելին նորագույն զենքերի մատակարարումը. Fox News
05/02/2025 20:47

Նմանատիպ
Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն չի արգելակի Իսրայելին ամերիկյան սպառազինությունների վաճառքն ու առաքումը: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը:
«Մենք կշարունակենք լիովին աջակցել հարյուր տոկոսով պաշտպանվելու Իսրայելի իրավունքն ու կարողությունը, և չենք պատրաստվում արգելակել զենքի վաճառքն ու մատակարարումները, որոնք իսրայելցիներն արդեն իրավամբ ձեռք են բերել և որոնց արժանի են»,- հայտնել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում