Եվրոպան մաս-մաս կհավաքի այն, ինչ մնացել է Ուկրաինայից․ Մեդվեդև
Նմանատիպ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրոպան ստիպված կլինի խելահեղ գումար վճարել Ուկրաինան կտոր-կտոր հավաքելու համար, Եվրոպացիները պետք է «շնորհակալություն հայտնեն իրենց առաջնորդներին»:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, թե ինչպես է Կիևը վճարելու ԱՄՆ-ին՝ Ուկրաինայի հազվագյուտ մետաղներով։ Ինչ վերաբերում Է Եվրոպային, ապա նա մեծ գումարներ կվճարի, որպեսզի կտոր-կտոր հավաքի այն, ինչ մնացել է Ուկրաինայից։ Եվրոպացիներ, դրա համար շնորհակալություն հայտնեք ձեր առաջնորդներին՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և այլոց»,- գրել Է Մեդվեդեւը X սոցիալական ցանցի իր էջում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից ակնկալում է հազվագյուտ մետաղների մատակարարման երաշխիքներ ներկայացնել՝ Վաշինգտոնի կողմից տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնության դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում