ԱՄՆ-ում պատրաստվում են Թրամփին իմփիչմենտ հայտնել

ԱՄՆ-ում պատրաստվում են Թրամփին իմփիչմենտ հայտնել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամ Էլ Գրինը հայտարարել է, որ կառաջարկի իմփիչմենտ հայտնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

«Նախագահին իմփիչմենթ հայտնելու համար աշխատանքներն արդեն սկսվել են։ Ես հայտարարում եմ, որ նախագահի դեմ իմփիչմենտի փաստաթուղթ կներկայացնեմ ստոր առաջարկների և ստոր արարքների համար»,- ասել է նա։

Կոնգրեսականի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը դրան արժանի է Գազայի հատվածի հետ կապված իր ծրագրերի պատճառով:

Ավելի վաղ Թրամփը Գազայի հատվածն անվանել էր «քանդման ենթակա հարթակ»։ Նա հայտարարել էր, որ անկլավի բնակիչներին կարելի է տեղավորել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հորդանանում և Եգիպտոսում։ Ընդ որում, Միացյալ Նահանգները չի ֆինանսավորի այդ գործընթացը, քանի որ դրա համար կարող են վճարել մերձավորարևելյան պետությունները։

«Վաշինգտոնը պատասխանատու կլինի տարածաշրջանում կատարվող աշխատանքների համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է զորքեր ուղարկել այնտեղ»,- նշել Է Թրամփը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում