Վաշինգտոնում տեղի ունեցած աղետից հետո ավիադիսպետչերների համար նոր համակարգ կստեղծվի
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում ինքնաթիռի և ուղղաթիռի բախումից հետո ԱՄՆ-ում կստեղծեն նոր համակարգ՝ ավիադիսպետչերների համար: Այս ամսին գրում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ մենք հիանալի համակարգչային համակարգ կստեղծենք մեր օդային երթևեկության կառավարման համար։ Բոլորովին նորը»,- ամերիկացի առաջնորդն ասել է Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ Կոնգրեսում։
«Մեզ անհրաժեշտ է պատշաճ վերահսկողություն։ Մենք հնացած սարքավորումներ ունենք։ Ինչ-ինչ պատճառներով բավարար անձնակազմ չի եղել»,- նշել է Թրամփը՝ խոսելով օդային երթևեկության կառավարման աշտարակի մասին։ «Կարծում եմ՝ ուղղաթիռը բարձր է եղել։ Մենք կպարզենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Շատ սխալներ են արվել և դա չպետք է կրկնվի»,- ընդգծել է նա՝ խոսելով Վաշինգտոնում ուղևորատար ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում