Թուրքիան դեմ է Գազայի հարցով Թրամփի ծրագրին

Նմանատիպ
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային: Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թրամփը խոստացել էր վերահսկողության տակ վերցնել պատերազմից ավերված Գազայի հատվածը, երբ տեղի պաղեստինցի բնակչությունը վերաբնակեցվի այլ երկրներում:
Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում Թրամփն առաջարկել էր պատերազմից տուժած Գազայի հատվածից պաղեստինցի բնակչությանը տեղափոխել հարևան երկրներ։
«Մենք կտրականապես դեմ ենք այս առաջարկին: Ինչպես հիշում եք, Մերձավոր Արևելքի խնդիրը սկսվեց պաղեստինցիների տեղահանմամբ: Մենք քարոզում ենք պաղեստինցիներին իրավունք տալ, որ նրանք ունենան պետություն իրենց հողերում, դրանով մշտապես կլուծվի այս խնդիրը և վերջ կտրվի այս հակամարտությանը: Եթե այդ առաջարկը փորձ արվի իրականացնել, ապա կստեղծվի մի իրավիճակ, որը կվտանգի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղությունը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ նրա՝ այդ մտադրությունն ամերիկյան քաղաքականության ազդեցության տակ ծագել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում