Շուտով Apple-ը կթողարկի նոր iPhone SE
Կարդացեք նաև
Apple կորպորացիան մինչև փետրվարի վերջ կթողարկինոր iPhone SE։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ գործակալության մեկնաբան Մարկ Գուրմանի փոխանցած տեղեկատվության՝ ընկերությունը ոչ թանկարժեք սմարթֆոնի անոնսը կլինի արդեն հաջորդ շաբաթ՝ փետրվարի 10-16 -ին ընկած ժամանակահատվածում իսկ վաճառքի մեկնարկը սպասվում է մինչև ամսվա վերջ։
Նախկինում՝ հունվարի սկզբին Գուրմանը վստահ էր, որ Apple-ը նոր SE-ն կներկայացնի ապրիլին, սակայն մասնագետն ասում է, որ ԱՄՆ-ում և այլ տարածաշրջաններում վաճառքում գրեթե չկա երրորդ սերնդի iPhone SE։ Սրանով էլ պայմանավորված է սմարթֆոնի այս չափ արագ թողարկումը։
Apple-ի աղբյուրները Գուրմանին պատմել են, որ IT-հսկան SE-ի անոնսի պատվին առանձին շնորհանդես չի կազմակերպի, դրա փոխարեն մամուլի հաղորդագրություն կհրապարակի իր կայքում և iPhone SE-ն կավելացնի իր առցանց խանութում:
Գուրմանը նշել է, որ SE-ն նոր դիզայնի, հզոր չիպի, նեյրոցանցերի հետ աշխատանքի աջակցության և 5G-ի արդյունքում կարող է մի փոքր ավելի թանկ արժենալ:
Ինսայդեր Մաջին Բուի խոսքով՝ սարքը կստանա OLED-դիսփլեյ և մեկ տեսախցիկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում