ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին, բայց իրենք կարող են ինքնուրույն բանակցել. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին, բայց իրենք կարող են ինքնուրույն բանակցել. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին, որպեսզի վերջիններս կարգավորվեն հարաբերությունները, սակայն միաժամանակ չի պատրաստվում խոչընդոտել երկու երկրների ինքնուրույն ջանքերին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Ռուսաստանի համար Հարավային Կովկասում կարևոր է խաղաղությունը, կանխատեսելիություն ու տարածաշրջանի զարգացումը», – ասել է նա։

Այդ հայտարարությամբ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե «դժվար Հայաստանն ընդունի ՌԴ միջնորդական ջանքերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում