Եվրոպան կվերածվի արհեստական բանականության մայրցամաքի

Նմանատիպ
Եվրահանձնաժողովը 200 մլրդ եվրո ներդրում կանի Եվրոպայում արհեստական բանականությունը զարգացնելու համար։ Այս մասին Փարիզի ԱԲ գագաթնաժողովում հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա ելույթը հեռարձակել Է ԵՀ մամուլի ծառայությունը։
«Ես ուրախ եմ այստեղ հայտարարել «Ներդրումներ AI-ում» նախաձեռնության մասին: Մենք ձգտում ենք հավաքագրել €200 մլրդ ներդրում AI-ում Եվրոպայում։ Մենք կկենտրոնանանք արդյունաբերական և կարևոր ծրագրերի վրա: Դա կլինի աշխարհի խոշորագույն պետություն-մասնավոր գործընկերությունը հուսալի AI գեներացնելու համար»,-ասել է Լյայենը։
Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն ԵՄ-ում ԱԲ գիգաֆաբրիկայի ստեղծմանը։ «Սա խոշոր ԱԲ ենթակառուցվածք է, անհրաժեշտ է ամենաբարդ մոդելների համատեղ զարգացումը ապահովելու և Եվրոպան AI մայրցամաքի վերածելու համար։ Հետազոտողները, ձեռնարկատերերը և ներդրողները կկարողանան միավորել ուժերը: Արդյունաբերությունները կկարողանան համագործակցել և միավորել իրենց տվյալները: Մենք նրանց համար ապահով տարածք ենք ստեղծում։ Քանի որ AI-ն ոչ միայն մրցակցության, այլև համագործակցության կարիք ունի»,-ավելացրեց նա:
Ինչպես ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, InvestAI նախագիծը կֆինանսավորի AI-ի չորս ապագա գիգաֆաբրիկաներն ամբողջ ԵՄ-ում: «AI-ի նոր գիգաֆաբրիկաները մասնագիտանալու են ամենաբարդ, շատ մեծ AI մոդելների ուսուցման մեջ: Հաջորդ սերնդի նման մոդելները պահանջում են հսկայական հաշվարկային ենթակառուցվածք՝ որոշակի ոլորտներում առաջընթաց գրանցելու համար, դրանք են՝ բժշկությունը կամ գիտությունը: Գիգաֆաբրիկաները կունենան AI-ի վերջին սերնդի մոտ 100 հազար չիպ, ինչը մոտ չորս անգամ ավելի է, քան հենց հիմա ստեղծվող գործարանները»,-նշվում է փաստաթղթում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում