«Իմ հզոր համայնքը» Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ

«Իմ հզոր համայնքը» Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ

Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը Գյումրու համայնքապետի ընտրություններին կգլխավորի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է կուսակցության վարչության նախագահ Սպարտակ Թարթիկյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը», իր կողմից հռչակված արժեքներին, որոշում ընդունեց Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ։ Նման որոշումն առավել քան բնական է, հածվի առնելով, որ երկար տարիներ ճանաչում ենք Ռուբեն Մխիթարյանին»,- նշել է Թարթիկյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանը հայտնել էր՝ որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու․ «Գյումրու քաղաքապետի աթոռն ինձ համար կյանքի իմաստ չէ։ Ես ուղղակի ուզում եմ իմ Գյուրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն»,-նշել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում