Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցում ՌԴ-ն ու Իրանն ունեն նույն մոտեցումը․ Զախարովա
14/02/2025 16:40
Կարդացեք նաև
Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանը ունեն նույն մոտեցումները, ինչը հաստատվում է հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի ղեկավարների ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համաձայնագրում ասվում է, որ կողմերը կնպաստեն անվտանգության միջոցառումներին Հարավային Կովկասում»,- նշել է նա՝ մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի վերջին հայտարարությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում