Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի երդվյալ կողմնակիցները` մեկը մյուսի ետեւից, հրաժարվում են նրանից: Նախօրեին հայտնի նիկոլական ախուրյանցի Անոն հայտարարեց․ «Մի մեշոկ փող տան` չեմ ընտրի էլ Նիկոլին»:

Իսկ երեկ 2018-ից հետո նրան մշտապես սատարած սփյուռքահայ Արա Թորանյանը` Nouvelles d’Arménie ամսագրի խմբագիրն էր արտահայտվել` անդրադառնալով ֆրանսահայերի հետ Փաշինյանի հանդիպմանը: «Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, եկեղեցու, սփյուռքի եւ նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ: Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»,- հոդվածը եզրափակել է Թորանյանը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում